Մենք վերահսկում ենք ամբողջ գործընթացը՝ մեքենայի ընտրությունից մինչև Հայաստանում հանձնումը։
Խորհրդատվություն
Ճշտում ենք ձեր բյուջեն, նախընտրությունները և մեքենայի օգտագործման նպատակը։
Մեքենայի ընտրություն
Առաջարկում ենք Հայաստանում առկա, ճանապարհին գտնվող կամ աճուրդային լավագույն տարբերակները։
Պատմության ստուգում
Ստուգում ենք VIN-ը, Carfax-ը, վնասվածքները, աճուրդային տվյալները և մեքենայի իրական վիճակը։
Աճուրդ և գնում
Ձեր հաստատումից հետո մասնակցում ենք աճուրդին և գնում մեքենան նախապես համաձայնեցված սահմաններում։
Տեղափոխում
Կազմակերպում ենք մեքենայի տեղափոխումը ԱՄՆ-ում, ծովային առաքումը և Փոթիից Հայաստան տեղափոխումը։
Մաքսազերծում և հանձնում
Աջակցում ենք մաքսազերծման գործընթացում և մեքենան հանձնում ձեզ Հայաստանում։
Ինչու ընտրել Lion Cars-ը
Մենք օգնում ենք ոչ միայն մեքենա գնել, այլ նաև խուսափել սխալ ընտրությունից և չնախատեսված ծախսերից։
Թափանցիկ հաշվարկ
Գնումից առաջ տեսնում եք բոլոր հիմնական ծախսերը և կանխատեսվող վերջնական արժեքը։
Մեքենայի ամբողջական ստուգում
Ստուգում ենք VIN-ը, Carfax-ը, աճուրդային պատմությունը, վնասվածքները և տեխնիկական տվյալները։
Ճիշտ մոդելի ընտրություն
Օգնում ենք ընտրել Հայաստանի պայմաններին համապատասխան շարժիչ, փոխանցման տուփ և կոմպլեկտացիա։
Աճուրդային ռիսկերի գնահատում
Չենք առաջարկում մեքենա միայն ցածր գնի պատճառով։ Գնահատում ենք վերանորոգման և հետագա շահագործման ռիսկերը։
Աջակցություն ամբողջ ճանապարհին
Յուրաքանչյուր փուլում տեղեկացնում ենք մեքենայի գտնվելու վայրի և գործընթացի ընթացքի մասին։
Հստակ ծառայության վճար
Մեր ծառայության արժեքը ներկայացվում է նախապես՝ առանց թաքնված վճարների։
Վճարումը կատարվում է փուլերով
Դուք վճարում եք ըստ գործընթացի փուլերի և միշտ հասկանում եք, թե ինչի համար է կատարվում յուրաքանչյուր վճարում։
-1-
Առաջին փուլ
Մեքենան գնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում բանկային փոխանցմամբ վճարվում է մեքենայի արժեքը՝ ներառյալ ԱՄՆ հարկերը և աճուրդային վճարները։
-2-
Երկրորդ փուլ
Մեքենայի Փոթի հասնելուց հետո վճարվում են ծովային և համապատասխան տեղափոխման ծախսերը։
-3-
Երրորդ փուլ
Հայաստան հասնելուց հետո վճարվում են մաքսազերծման, տեղական ծառայությունների և Lion Cars-ի ծառայության համապատասխան վճարները։
Ինչ են ասում մեր հաճախորդները
Մեզ համար կարևոր է, որ հաճախորդը ամբողջ գործընթացում իրեն վստահ և տեղեկացված զգա։
Mariam Manukyan
Մինչև մեքենայի գնումը ներկայացրին բոլոր ծախսերը և հնարավոր ռիսկերը։ Գործընթացի ընթացքում միշտ տեղեկացնում էին, թե որտեղ է մեքենան։
Karen Kochinyan
Օգնեցին ընտրել ճիշտ կոմպլեկտացիան և խուսափել խնդրահարույց մեքենայից։ Վերջնական գինը գրեթե ամբողջությամբ համապատասխանեց նախնական հաշվարկին։
Milena Shahbazyan
Մեքենան ամրագրեցի դեռ ճանապարհին գտնվելու ժամանակ։ Ստացա պայմանավորված ժամկետում և լավ վիճակում։
Mariam Manukyan
Մինչև մեքենայի գնումը ներկայացրին բոլոր ծախսերը և հնարավոր ռիսկերը։ Գործընթացի ընթացքում միշտ տեղեկացնում էին, թե որտեղ է մեքենան։
Հաճախ տրվող հարցեր
Միջին ժամկետը կախված է մեքենայի գտնվելու վայրից, նավահանգստից և առաքման գրաֆիկից։ Մինչև գնումը ձեզ ներկայացվում է կանխատեսվող ժամկետը։
Վճարումը կատարվում է փուլերով՝ մեքենայի գնում, առաքում, մաքսազերծում և ծառայությունների վճար։
Այո։ Հնարավորության դեպքում մեքենայի պատմությունը ստուգվում է մինչև աճուրդին մասնակցելը։
Այո։ Ճանապարհին գտնվող որոշ մեքենաներ հնարավոր է նախապես ամրագրել։
Աճուրդային մեքենաների դեպքում արժեքը կարող է փոխվել՝ կախված վերջնական գնման գնից, փոխարժեքից և որոշ արտաքին ծախսերից։ Մենք նախապես ներկայացնում ենք հնարավոր շեղումները։
Մեր մասնագետը ստուգում է մեքենայի VIN-ը և տեխնիկական տվյալները և ներկայացնում փոխանցման տուփի հստակ տեսակը։
Դա կախված է շարժիչից և վառելիքային համակարգից։ Յուրաքանչյուր մոդելի դեպքում տալիս ենք առանձին խորհրդատվություն։
Այո։ Նշեք մոդելը, տարեթիվը, բյուջեն և ցանկալի կոմպլեկտացիան, և մենք կընտրենք համապատասխան առաջարկներ։
Ստացեք 3 առաջարկ մեր լավագույն մասնագետների կողմից
Նշեք ձեր նախընտրությունները, և մեր մասնագետը կառաջարկի ձեր բյուջեին համապատասխան երեք մեքենա։
Չե՞ք գտել ձեզ համապատասխան մեքենան
Նշեք ձեր բյուջեն և պահանջները, իսկ մեր մասնագետը կընտրի երեք համապատասխան տարբերակ՝ Հայաստանում առկա մեքենաներից կամ ԱՄՆ աճուրդներից։